Ecole Abovian Marseille

Մեր մասին

Խաչատուր Աբովյան ասոցիացիան, որը նաև հայտնի է որպես Աբովյան Վարժարան, հիմնադրվել է 1989 թ.-ին `մի խումբ կամավորների շնորհիվ՝ Մարսելում գործող Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (UGAB) և Սրբոց Թարգմանչաց հայկական տաճարի երկու գոյություն ունեցող դպրոցների միավորումով :

2016թ. հունվարի 4-ից մեր ասոցիացիայում գրանցվելու եւ հաճախելու թիվը զգալիորեն աճել է՝ 12 աշակերտից հասնելով մինչև իսկ 200-ի: Ասոցիացիան հայոց լեզվի դասավանդումից զատ  դասավանդում է նաև՝ նկարչություն, շախմատ, պար, դաշնամուր, երգչախմբային երգեցողություն և աշխատանքի ուսուցում:

Afficher la suite

Պատմություն

Կրթությունն ավելի որակյալ կազմակերպելու համար Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունը և Հայ Առաքելական Սրբոց Թարգմանչաց Մայր տաճարը որոշեցին համախմբել բոլոր աշակերտներին հայոց լեզվի և մշակույթի միևնույն դպրոցում, այսպիսով՝ Վարուժան ԲՈԶԱՋՅԱՆԸ, լինելով Մայր տաճարի խորհրդի նախագահը և ՀԲԸՄ-ի այն ժամանակվա նախագահ պարոն ԿՈՒՅՈՒՄՋՅԱՆԸ...

Afficher la suite

Հոգաբարձուներ

Նախագահ՝ Կարեն ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ

Փոխնախագահ՝ Հայարփի ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

Փոխնախագահ՝ Նելլի ԱՅՐՈՒՄՅԱՆ

Հաշվապահ՝ Էլյան ԳԱՐԳԻԼՈ ԿԱԶԱՆՋՅԱՆ

Հաշվապահի օգնական՝ Լիլիթ ՍԵԴՐԱԿՅԱՆ

Քարտուղար՝ Իրինա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Պատվո նախագահներ՝

Ռոբերտ ԱԶԻԼԱԶՅԱՆ

Վալերի ԲՈԶԱՋՅԱՆ

Խորհրդականներ՝

Ռոբերտ ՏՈՐԼԻԳՅԱՆ

Արտուշ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Նվեր ՄԻՐԶՈՅԱՆ

Լևոն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Ցոլակ ՍԵԴՐԱԿՅԱՆ

Գոհար ՍՈԽԻԿՅԱՆ

Աննա ՀԱԿՈԲՅԱՆ

Գայանե ՍԱՅԱԴՅԱՆ

Մարինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Լիաննա ԱՎԱԳՅԱՆ

Afficher la suite

Կարեն ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ

Կարեն Հրաչիկի Խուրշուդյան (մայիսի 4, 1979, Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, թարգմանիչ, իրավաբան, գրական և հասարակական գործիչ, 2021 թվականից Հայաստանի գրողների միության անդամ[1], 2023 թվականից Հայաստանի գրողների միության վարչության անդամ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, պատմվածքներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ[2][3]։

Գրական ուղի

Կարեն Խուրշուդյանը մի քանի գրքի հեղինակ է, նրա ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն, ռուսերեն, պարսկերեն, արդի հինդի (հայտնի նաև որպես մանակ) [20]։

Գրքեր

  • «Աստծո Ոստան»[21], Երեւան, Արմավ հրատարակչություն, 2020, 99 էջ։
  • «Սահարայի մենավորը», Երեւան, Արմավ հրատարակչություն, 2021, 202 էջ[22]։
  • «Աշխարհն իմ շուրթերին»[23], Երեւան, Արմավ հրատարակչություն, 2022, 299 էջ։ Ժողովածուն ներառում է տարբեր տարիների գրած բանաստեղծությունները, որոնք թարգմանվել են ֆրանսերեն, անգլերեն, իսպաներեն, գերմաներեն, ռուսերեն, պարսկերեն և հինդի լեզուներով։ Թարգմանությունների հայերեն բնագրերը տրվում են գրքի սկզբնամասում։
  • «Լռության ձայնը», բանաստեղծությունների ժողովածու, Երեւան, Արմավ հրատարակչություն, 2024, 215 էջ։

Թարգմանություններ

Կարեն Խուրշուդյանը կատարել է գեղարվեստական թարգմանություններ։ Բնագրային թարգմանությամբ լույս են տեսել հետևյալ գրքերը․

  • 2023 թվական, Պոլ Էլյուար «Ցավի մայրաքաղաք, որին հաջորդում Է սեր պոեզիա»(բնագրից), «Արմավ» հրատարակչություն, Երևան, 2023, 235 էջ։
  • 2023 թվական, Բորիս Վիան (Վերնոն Սյուլիվան) «Բոլոր մեռյալների մաշկը նույնն է»(բնագրից), «Արմավ» հրատարակչություն, Երևան, 2023, 171 էջ։

Համահեղինակային ժողովածուներ

  • 2021 թվական, «ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ» մատենաշարի «Ֆրանսիայի մագնիսական ուժը», բանաստեղծություններ, էջ 111-115։
  • 2022 թվական, Արդի հայ պոեզիա, «ՍՐՏԱԳԻՐ» անթոլոգիա, ՀԳՄ, «Արմավ» հրատարակչություն, էջ 206-207։
  • 2023 թվական, «ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ» մատենաշարի «Ամերիկան հեռու և մոտ» ժողովածու, ՀԳՄ, բանաստեղծություններ, էջ 88-89։
  • 2024 թվական, Արդի հայ պոեզիա, «Պոեզիա» անթոլոգիա, ՀԳՄ, «Ծիծեռնակ» հրատարակչություն, էջ 151 -152։
  • 2024 թվական, «Գրականությունը միասնականության կամուրջ» ժամանակակից գրականության մատենաշար հայերեն լեզվով, Հայաստանի Մշակույթի Գործիչների Միություն, էջ 136-140։

Կրթությունը

1996 թ. Ավարտել է Էջմիածնի Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցը:

1996-2001 թթ. Գերազանցությամբ ավարտել է Արմավիր համալսարանի իրավաբանական ֆակուլտետը "Իրավագիտություն" մասնագիտությամբ:

2001-2005 թթ. Գերազանցությամբ ավարտել է Երևանի Հյուսիսային համալսարանի իրավաբանական ֆակուլտետը "Իրավագիտություն" մասնագիտությամբ

2004-ից ՀՀ Գիտությունների Ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպիրանտ-հայցորդ է:

2024-ից ՀՀ Գիտությունների Ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտ-հայցորդ է:

Աշխատանքային գործունեությունը՝

2008-2011 թթ. եղել է Մարսելում հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդի վարչական քարտուղար

2009թ. եղել է  Շատո Գոմբերտի զբաղվածության կենտրոնում վարչական պատասխանատու

2011-2014 թթ. Մարսելի բժշկական կլինիկայում բժշկական քարտուղար և թարգմանիչ

2015-2016 թթ. Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսի օգնական

2015 թվականից Բուշ Դյու Ռոն դեպարտամենտում պետծառայող ՝ Վարչական օգնական

2016 թվականից Մարսելի Խաչատուր Աբովյան Վարժարանի նախագահ

2005 թվականից սեպտեմբերից մինչ օրս նա Ֆրանսիայի Հայ Սկաուտ HSF ասոցիացիայի ակտիվ անդամ է 

2005-2011 թվականը JAF-ի Ֆրանսիայի հայ երիտասարդների ասոցիացիայի անդամ 

CCAF-SUD-ի խորհրդում նա ավելի քան 15 տարիներ ներկայացնում է Խաչատուր Աբովյան Վարժարանը: 

2019 թվականից ընտրվեց CCAF-SUD-ի Հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ

2020 թվականից ընտրվեց CCAF-SUD-ի Հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի փոխնախագահ

1985-2005 թթ. Զվարթնոց պարահանդեսային անսամբլի պարող և 1996-ից՝ պարուսույց, բազմաթիվ ազգային ու միջազգային մրցույթների դփնեկիր:

2001-2005 թթ. Պուշկինի անվան դպրոցում պարուսույց:

2001-2005 թթ. ԱՕԿՍ-ում Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերությունում  պարուսույց:

FAIRE UN DON