Վարժարանի պատմություն

1977թ հունիս մասից սկսած Հայ Առաքելական Սրբոց Թարգմանչաց Մայր տաճարին կից ստեղծվեց 8 աշակերտների համար մեկ դասարան և համանման ևս մեկ դասարանայ Բարեգործական Ընդհանուր Միությունը կից:

12 տարի անց կրթությունն ավելի որակյալ կազմակերպելու համար Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունը և Հայ Առաքելական Սրբոց Թարգմանչաց Մայր տաճարը որոշեցին համախմբել բոլոր աշակերտներին հայոց լեզվի և մշակույթի միևնույն դպրոցում, այսպիսով՝ Վարուժան ԲՈԶԱJՅԱՆԸ, լինելով Մայր տաճարի խորհրդի նախագահը և ՀԲԸՄ-ի այն ժամանակվա նախագահ պարոն ԿՈՒՅՈՒՄՋՅԱՆԸ, Մարսելի Քաղաքապետ պարոն Վիգուրուի և մեր համայնքի բազմաթիվ անհատականությունների, ասոցիացիաների ներկայացուցիչների աջակցությամբ և հովանավորությամբ ստեղծեցին  ԱԲՈՎՅԱՆ Վարժարանը:

Մարսելի քաղաքապետը մեզ տրամադրեց Մարսելի 11-րդ զանգվածում գտնվող Լա Պարետեի դպրոցը: Հատկացվեց ավտոբուսը, որը նպաստեց Մարսելի մի քանի թաղամասերի աշակերտների հավաքին: Ստեղծվեցին տարբեր մակարդակների վեց դասարաններ, կամավորներ ուսուցիչները ներդրեցին իրենց գիտելիքները: 110 երեխա մեծ ուրախությամբ ամեն չորեքշաբթի այցելեցին վարժարան, ապահովվեց անգամ նախաճաշը: Աբովյան դպրոցը բացվել է չորեքշաբթի օրը, հունվարի 25-ին, 1989 թվականին:

Լա Պարետի դպրոցում բացմանը մասնակցեցին ՝ Մարսելի Քաղաքապետ պարոն Ռոբերտ ՎԻԳՈՒՐՈՒՆ, Ֆրանսիայի հարավում գտնվող հայերի առաջնորդ՝ Հակոբ Սրբազան ՎԱՐՏԱՆՅԱՆԻ,  մեր դպրոցի առաջին նախագահ՝ տիկին Ռոզա ԴՈՆԻԿՅԱՆԸ, ՀԲԸՄ-ն նախագահ պրն. Ռոջեր ԿՈՒՅՈՒՄՋՅԱՆ, պարոն Ռենե ԱԹՈՅԱՆԸ, որը ներկայացուցիչն էր Հայ առաքելական եկեղեցու նախագահ պարոն Վարուժան ԲՈԶԱՋՅԱՆԻ:

1994 թ.-ին առանձնապես կոշտ ձմեռը ստիպեց դպրոցը լքել տարածքը, իսկ քաղաքապետարանն այդ տեղերը տրամադրեց անօթևաններին: Այնուհետև դպրոցը տեղափոխվեց Պրադոյի Սահակ Մեսրոպ կենտրոն և այնտեղ հաստատվեց չորեքշաբթի օրերը դասընթացների համար:

Լուսանկարում Խաչատրուր Աբովյանի անվան դպրոցի 1989 թ. Հունվարի 25-ին բացման արարողությունն է, ձախից աջ պատկերված են՝ Արտաքին Հակոբյանը, Ռենե Աթոյանը, Սոնա Բաջանը, Քրիստիան Շահումը, Ռոբերտ Վիգուրունը, Պրոֆեսոր Ռոբերտ Տեր Մերգերյանը, Ռոջեր Քույումջյան, Հակոբ եպիսկոպոս Վարդանյանը, հայր Գարեգինե Բեկջյանը, Պատվելի Դանիել Սահագյանը և Շառլ Էսգուլյանը:

FAIRE UN DON